вторник, 27 декабря 2016 г.

Հաշվետվություն

2016 սեպտեմբեր-դեկտեմբեր


Առարկայական ծրագրերը կատարվել են դրանցում առկա կետերին համապատասխան:

Իրականացված ուսումնական նախագծեր

Էլեկտրոնային դասագիրք:

Ինտելեկտուալ մեծ մրցաշար-Անկախություն 25:

Նոր բլոգի ստեղծում-դա այն բլոգն է, որտեղից հիմա կարդում եք այս հաշվետվությունը:

Խոշորացույց հոդվածաշար:

11-րդ դասարանի սովորող Նանե Սարգսյանի հետ, համակարգչային խաղային մոդելների ստեղծում: Ցավոք այն հնարավոր չէ այս պահին ներբեռնել համացանց, կա միայն համակարգչում եղած տարբերակը:

Ստեղծված ուսումնական նյութեր

Ստեղծված ուսումնական նյութերին կարող եք ծանոթանալ անցնելով այս հղումով: Ինչպես վերը նշեցի, Նանե Սարգսյանի հետ իրականացրած նախագծի արդյունքը, Դպիր էլ. պարբերականի իմ էջը, սովորողների ստեղծած այն նյութերը, որոնք երաշխավորվել են իմ կողմից հրապարակման:

Առարկայական ֆլեշմոբ

Կազմակերպել եմ Պատմություն դասընթացի բոլոր ֆլեշմոբերը ̀  հաշվետու ժամանակահատվածում: Սեպտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին եղել եմ անմիջական պատասխանատու: Կազմել եմ այդ ամիսների առաջադրանքների զգալի մասը:

Ընտրության գործունեության խումբ

Հաշվի առնելով ընտրության գործունեության խմբում տարատարիք սովորողների առկայությունը ̀ 9-րդ, 11-րդ, 12-րդ դասարաններ, կարելի է ասել, նրանցից յուրաքանչյուրի հետ տարվում է անհատական աշխատանք: Գործունեությունը կազմակերպվում է ըստ ներկայացված ծրագրի, սովորողներն ամփոփում են իրենց անհատական նախագծերը:

Շրջակա միջավայրի խնամքի և բարելավման նախագծեր

Մասնակցել եմ երկու անգամ:

Կրթական փոխանակումների նախագծեր

Համակարգել եմ Ինտելեկտուալ մեծ մրցաշարը, որի արդյունքում կրթահամալիրում հյուրընկալվել են Գյումրին ներկայացնող ութ թիմեր: Պատասխան այցով եղել ենք Գյումրիում, իսկ ծրագիրը դեռ շարունակվում է:

Արշավախմբային ճամփորդություն-ճամբարի ջոկատ

Մեկ ուսումնական ճամփորդության ղեկավարում:

Մանկավարժական հոդված, ուսումնասիրություն

Սույն կետին վերաբերվող բոլոր նյութերն առկա են Դպիր պարբերականի իմ էջում:

ԶԼՄ-ներում հոդված, ելույթ

Հաշվետու ժամանակահատվածում, 3 հարցազրույց եմ տվել asparez.am կայքին, 3 հարցազրույց  նույնանուն թերթին, 1  հարցազրույց pressmedia.am կայքին: Past.am, orer.am, sut.am, uicarmenia.org կայքերում և Փաստ օրաթերթում հանդես եմ եկել 64 հրապարակումով` հոդվածներ և վերլուծություններ, ինչպես նաև ուսումնասիրություններ և քաղաքական հոլովակների սցենարներ:

Առաջարկություններ

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախորդիվ արված առաջարկությունները դեռ քննարկման չեն արժանացել, ուստի զերծ կմնամ նոր առաջարկություններ անելուց:

Комментариев нет:

Отправить комментарий