понедельник, 27 февраля 2017 г.

Դիլեմա. նախագիծ

Նախագծի անվանումը

Նախագիծն անվանվում է «Դիլեմա»


Նախագծի նկարագիր 

Սույն նախագիծը հաղորդաշար է, որը թողարկվելու է շաբաթական մեկ անգամ: Այն կազմված կլինի երեք հիմնական մասերից: Առաջին մասն իր մեջ ներառում է լրատվական բաղադրիչը, որի ընթացքում կներկայացվեն շաբաթվա ընթացքում տեղի ունեցած կրթահամալիրային իրադարձությունները, կարևոր նորությունները: Հաղորդման երկրորդ հատվածը կոչվում է  Պարադոքս: Այն անդրադառնում է քաղաքական իրավիճակին և այդ դաշտում տեղի ունեցած իրողություններին: Ժամանակ առ ժամանակ, սովորողները կկատարեն նաև տարբեր հասարակական հարցումներ, առչնվող թեմաների վերաբերյալ: Հաղորդման երրորդ մասը կոչվում է  Տրիբունալ: Այս հատվածը կվերաբերվի մշակութային ու դեռահասներին վերաբերվող սոցիալական խնդիրներին և հուզող հարցերին, ավանդույթներին, տոներին: 

Նախագծի ժամկետները

Շարունակական

Իրականացնողները

Հետաքրքրված սովորողները, կրթահամալիրի ԹՎ-ները

Արդյունքները 

Ամենշաբաթյա թողարկումներ

Շահառուները

Սովորողներ, դասավանդողներ, ծնողական համայնք, կրթության մասնագետներ և հասարակության այլ խմբեր

Նախագծի պատասխանատուներ ̀ 

Էրիկ Թելունց
Վահրամ Թոքմաջյան



Комментариев нет:

Отправить комментарий