воскресенье, 23 июля 2017 г.

Ռաշմոր լեռ. ԱՄՆ

Ռաշմոր լեռ ազգային հուշարձան (անգլ.՝ Mount Rushmore National Memorial), գտնվում է ԱՄՆ Հարավային Դակոթա նահանգի Քիսթոմ քաղաքի մոտակայքում, Սև լեռներում:
 Երկար ժամանակ համարվում էր աշխարհի ամենամեծ դիմաքանդակը: Լեռը հայտնի է գրանիտե ապարի վրայի 18,6 մետր բարձրությամբ ԱՄՆ չորս նախագահների՝ Ջորջ Վաշինգտոնի, Թոմաս Ջեֆերսոնի, Թեոդոր Ռուզվելտի և Աբրահամ Լինքոլնի (ձախից աջ հերթականությամբ) հսկայական դիմաքանդակների բարձրաքանդակով։ Դիմանկարներից յուրաքանչյուրը մոտ 18 մ բարձրություն ունի: Աշխատանքը սկսվել է 1927 թվականին քանդակագործ Հադզոն Բորգլումի ղեկավարությամբ: Ժայռաբեկորները ճեղքելու համար դինամիտով պայթեցումներ են կատարվել:
Նախքան Ամերիկայի գաղութացումը այս լեռը տեղաբնակ ցեղերի լեզվով կոչվում էր «Վեց նախահայրեր» (անգլ.՝ Six Grandfathers), բայց 1930 թվականին վերանվանվեց Չարլզ Ռաշմորի՝ ամերիկյան բիզնեսմենի անունով (անգլ.՝ Charles E. Rushmore), որը 1885 թվականին կազմակերպել էր առաջինը այս շրջան այցելած արշավախումբը։ Նա նախագահների քանդակի համար հատկացրել է 5000$, որն այն ժամանակ ԱՄՆ-ում հսկայական գումար էր։
Հուշարձանի ստեղծման գաղափարը տեղացի պատմաբան Դոան Ռոբինսոնինն էր, նպատակը Հարավային Դակոտայում զբոսաշրջության զարգացումը։ Քանդակների համար ընտրվեց Ռաշմոր լեռը և Գուդզոն Բորգլումը կարծես որպես մարգարեություն ասաց. «Ամերիկան շարասյուններով կքայլի այս հորիզոնով»: Նա ընտրեց այս նախագահներին, քանի որ նրանք խորհրդանշում էին Ամերիկայի պատմության առաջին 150 տարիներն ու հանրապետական ոգին։
Կոնգրեսի կողմից թույլատվություն ստանալուց հետո Բորգլումը 1925 թվականին սկսեց աշխատանքները, որը տևեց շուրջ 14 տարի՝ արժենալով 1 մլն ԱՄՆ դոլար։ քանդակագործը Ջոն Գուդզոն Բորգլումն է (անգլ.՝ Gutzon Borglum)։ Թեոդոր Ռուզվելտի գլուխը դիրքով մյուսներից խորն է, քանի որ պայթեցումների ժամանակ ապարի մեծ կտոր էր քանդվել։ Քանդակների վրա աշխատել են 400-ից ավել մասնագետներ։ Համարվում է ԱՄՆ պատմական հուշարձան։ Ռաշմոր լեռը համաշխարհային հռչակ է ձեռք բերել: Ամեն տարի 3 միլիոն մարդ է այցելում այս հուշարձանը:

Комментариев нет:

Отправить комментарий