вторник, 5 декабря 2017 г.

Ունիվերսա՞լ քաղաքակրթություն. նորարացում և արևմտականացում

Գլուխ 3. Ունիվերսալ քաղաքակրթություն
Ունիվերսալ քաղաքակրթություն. հասկացության նշանակությունը

Որոշ հեղինակներ կարծում են, որ արդի աշխարհում կայանում է այն, ինչը Նայփոլն անվանել էր «ունիվերսալ քաղաքակրթություն»: Ի՞նչ է նշանակում այս հասկացությունը: Ընդհանուր առմամբ, հասկացությունը ենթադրում է մարդկության մշակութային միավորում և մարդկանց կողմից ընդունված հիմնական համակարգերի՝ հավատքի, ավանդույթների և այլ արժեքների միասնականացում: Ավելի նեղ առումով, դա ենթադրում է որոշակի իրողութուններ, որոնք խորքային են, բայց ֆիզիկական չեն, ֆիզիկական են, բայց խորքային չեն, էական են, սակայն մակերեսային են:
Առաջին հերթին՝ գործանականում բոլոր հասարակություններում մարդիկ ընդունում են որոշակիացված հիմնական արժեքներ՝ ենթադրելով, որ օրինակ սպանությունը վատ է, և որոշ հիմնային սոցիալական համակարգեր, ինչպիսին ընտանիքն է, սակայն տարբեր ձևաչափերով: Որպես կանոն, հասարակությունների մեծ մասում մարդիկ, ունեն «բարոյական գիտակցության» ընդհանուր մոտեցումներ: Եթե ունիվերսալ քաղաքակրթության հասկացության հիմքում դրված  է նաև այս հանգամանքը, ապա այն հեռու է իրականությունից: Եթե մարդիկ պատմության ընթացքում բաժանել են որոշ հիմնարար արժեքներ և համակարգեր, ապա դա կարող է բնութագրել մարդու վարքագիծը, սակայն չի կարող լուսավորել կամ բացատրել պատմությունը, որը կազմված է մարդու վարքագծի փոփոխություններից: 
Շարունակությունը կարող եք կարդալ հետևյալ հղումով:

Комментариев нет:

Отправить комментарий