вторник, 16 мая 2017 г.

Պատմության ֆլեշմոբ. առաջադրանքներ

Հարգելի մասնակից, ներկայացնում ենք տաս առաջադրանքներ պատմություն դասընթացից


Պատասխանները կարող եք ուղարկել v.toqmajyan@mskh.am հասցեին


1. Ներկայացրեք երեք նշանավոր իրադարձություն հայոց պատմությունից, որոնք տեղի են ունեցել մայիս ամսին։ Պատասխանը հիմնավորել։

2. Ներկայացրեք երեք նշանավոր իրադարձություն համաշխարհային պատմությունից, որոնք տեղի են ունեցել մայիս ամսին։ Պատասխանը հիմնավորել։

3. Անցկացնել զուգահեռներ 1918թ. Սարդարապատի ճակատամարտի և 1992թ. Շուշիի ազատագրման միջև։ 

4. Ինչու՞ 1918 թվականին Սարդարապատի հաղթանակ կերտող սերունդը չկռվեց 1920 թվականին։ Ներկայացնել սեփական տեսակետը։

5. Հայաստանում ինչու՞ են խուսափում հարսանիքներ կազմակերպել Մայիս ամսին։

6. Բյուզանդացի բանաստեղծ Ստեփանը, վարակվեց սեռական հիվանդություններով։ Նա ամաչում էր գնալ քաղաքային բաղնիք։ Հիվանդանոցում տարավ մի քանի վիրահատություն, բայց ո՞ր բաժնում նա գրանցվեց, որպեսզի մյուս հիվանդները չտեսնեին նրան։

7. Հին Հռոմում անձեռոցիկներ չկային։ Նշանավորները և հարուստները, խնջույքների ժամանակ, ի՞նչ էին օգտագործում անձեռոցիկների փոխարեն։

8. 2500 տարի առաջ, դա ստեղծեցին հին բաբելոնացիները։ Այժմ, Ձեզանից յուրաքանչյուրը, ամեն օր օգտվում է դրանից։ Այդ գյուտի ցուցիչը, շատերին երբեք չի հերիքում։ Ինչի՞ մասին է խոսքը։

9. Հին հոնիական թատրոններից մեկում, առաջին շարքում նստեցնում էին ճաղատ ստրուկներին։ Ինչու՞։

10. Վյետնամական ազգերից զայռիները, բոլոր կենդանիներից առանձնացնում է գոմեշներին, սակայն ոչ որպես մսացու կամ աշխատուժ։ Ի՞նչ նպատակի համար։

Комментариев нет:

Отправить комментарий