Ամենահետաքրքիրը Մեծ Բրիտանիայի Սահմանադրության մեջ այն է
, որ դա պարզապես գոյություն չունի: Այո, Մեծ Բրիտանիան չունի Սահմանադրություն: Կան Սահամանադրական օրենքներ ու պարզապես օրենքներ: Չկա մեկ միասնական Սահմանադրություն:
ԱՄՆ Սահմանադրությունը համարվում է ամենակարճ ու ամենադիմացկուն Սահմանադրությունը: Ամերիկացիներն այնքան են սիրում իրենց երկրի մայր օրենքը, որ անգամ հիմնական տեքստի մեջ փոփոխություններ չեն անում, այլ տպագրում են միայն վերջում: Ի դեպ, առաջին լրացումը ԱՄՆ Սահմանադրության մեջ հետևյալն էր ̀ Կոնգրեսը չի կարող ընդունել որևէ օրենք, որը կսահմանափակի խոսքի և մամուլի ազատությունը:
Ի տարբերություն ամերիկյանի, Հնդկաստանի Սահմանադրությունն ամենաերկար ու բարդ Սահմանադրություններից է: Դրանում կա 395 հոդված, 12 հավելված, 500 լրացում: Այն գրված է բավականին բարդ լեզվով և ոչ բոլոր քաղաքացիներին է հասկանալի:
Իտալիայուն Սահմանադրությունն այդքան էլ չի գործում, ինչպես մեզանում: Երկիրը երրորդ տեղում է մարդու իրավունքների խախտման վերաբերյալ դատական հայցերով: Առաջին և երկրորդ տեղերում Ռուսաստանն ու Թուրքիան են: Այստեղ խախտվում են մասնավոր սեփականության, կյանքի գաղտնիության, ընտանիքի ու երեխաների վերաբերյալ բազմաթիվ օրենքներ: Իսկ Սահմանադրությունը մի անկյունում լուռ ծխում է:
Շվեյցարիայում չկան շքանշաններ, մեդալներ ու կոչումներ: Այդպես ապահովում են բոլոր քաղաքացիների հավասարությունն օրենքի առաջ: Շվեյցարական Սահմանադրությունը սահմանում է մարդու այն հիմնարար ազատությունները և իրավունքները, որոնք ընդունված են միջազգայնորեն: Հանուն ճշմարտության ասենք, որ Շվեյցարիան Եվրոպայի վերջին երկիրն էր, որը ճանաչեց կանանց ընտրելու իրավունքը:
Комментариев нет:
Отправить комментарий