суббота, 26 мая 2018 г.

Հունիսյան ճամբար. աշխատաժամանակի նկարագիր

Աշխատանքի հիմնական ուղղությունները


ա. Շտկողական պարապմունքներ անբավարար ունեցող սովորողների հետ:
բ. Խորհրդատվության կազմակերպում ավարտական քննություններին նախապատրաստվող  սովորողների հետ:
գ. Նախագծային ուսուցում:
դ. Սեղանի ինտելեկտուալ խաղեր:

Նախագիծ

Անհատի դերը պատմության մեջ

Ընդհանուր նկարագիր

Պատմական բոլոր գործընթացների կենտրոնում ընկած է անհատը: Բոլոր երևույթները կառուցվում են անհատի կամ խմբերի շուրջ: Շատ դեպքերում, մենք անդրադառնում ենք միայն փաստերին, վիճակագրությանը և թվերին՝ երկրորդելով այն անհատներին, որոնք ըստ էության կազմակերպել են այդ ամենը:

Նպատակ և խնդիրներ

Սույն նախագծի նպատակն է, մասնակից սովորողներին ներկայացնել անհատի դերը պատմության մեջ: Նրանց հետաքրքրող ժամանակաշրջանների, դեպքերի, իրադարձությունների կիզակետում հայտնված անհատների ծավալած գործունեությունն ուսումնասիրելու միջոցով, մոտենալ պատմությանն հակառակ՝ ավելի իրական և անձնավորված կողմից:

Մասնակիցները

Ճամբարային նախագծային խմբում ներառված սովորողները:

Ընթացք և նկարագիր

Մասնակից յուրաքանչյուր սովորող, իր նախասիրությունների շրջանականերում, ընտրում է պատմական հայտնի կամ ոչ հայտնի մեկ անհատի: Ուսումնասիրում է նրա կյանքը, գործունեությունը, ունեցած դերը: Արդյունքում, կարող է հանդես գալ՝ հետազոտական աշխատանքով, փոքրիկ հոլովակով, ցուցադրությամբ, տեսադասով և այլն: Արդյունքների ներկայացման միջոցների մեջ սովորողն ազատ է:

Ամփոփում

Նախագծի արդյունքները ներկայացվում են Ընթացք և նկարագիր բաժնում ներկայացված միջոցներից որևէ մեկի ընտրությամբ: Դրանք կարող են լինել ինչպես ներկայացում էլ. ռեսուրսների տեսքով, այնպես էլ՝ հանրային քննարկում, բաց դաս և այլն:

Շահառուներ

Պատմությամբ և հասարակակագիտական բնույթի դասընթացներով հետաքրքրված ցանկացած ոք:




Շտկողական պարապմունքներ

Նախագիծ

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 9-րդ դասարանի սովորողները, ուսումնական տարվա վերջում հանձնելու են ավարտական քննություն նաև Հայոց Պատմություն առարկայից, իսկ նրանց մեջ քիչ չեն անբավարար գնահատական ունեցող սովորողները, ուստի, շտկողական պարապմունքների կազմակերպումը դառնում է անհրաժեշտություն:

Կազմակերպում

Շտկողական պարապմունքները կարող են կազմակերպվել օրվա առաջին կեսին, Վարժարանի գրասենյակի կողմից նախապես հաստատված ժամանակցույցով: Պարապմունքների կազմակերպումը խմբերով պարտադիր չէ: Կարող են լինել ֆիքսված համապատասխան ժամեր, որոնց մասին տեղյակ կլինեն անբավարար գնահատականներ ունեցող սովորողները:


Комментариев нет:

Отправить комментарий