воскресенье, 13 ноября 2016 г.

Առաջադրանքներ. 9-րդ դասարան


Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին որոշումով, 9-րդ դասարանի պատմության ավարտական քննությունը ստանում է բանավոր բնույթ, առաջադրանքները տրվում են ելնելով այդ հանգամանքից ` քննություններին պատշաճ պատրաստվելու և Չափորոշիչների նվազագույն շեմն ապահովելու համար:


Յուրաքանչյուր դասի, սովորողը սովորում է մեկ հերթական դաս ` 9-րդ դասարանի դասագրքից:
Դրան զուգահեռ, կրկնում է մեկ-երկու դաս ` 7-րդ դասարանի դասագրքից: 
7-րդ դասարանի դասագիրքն ավարտելուց հետո, նույն սկզբունքով շարունակում ենք 8-րդ դասարանի դասագիրքը:
Յուրաքանչյուր ամսվա վերջին օրը, անցած թեմաների կրկնության և ընդհանրացման օր է:

Ծանոթություն

Ինչպես մասնագետները, այնպես էլ ծնողները դժգոհ են պատմության դասագրքերի բովանդակությունից և որակից: Ցավոք, առայժմ, պարտադրված քննական այս համակարգի պայմաններում, դասագրքին այլընտրանք չունենք: Այլընտրանք, որը հնարավորություն կտար ապահովել նվազագույն: Գրավոր քննության ժամանակ դա դեռ հնարավոր էր: Սակայն բանավոր քննությունն այլ ելք չի թողնում, քան դասագիրքն է:

Комментариев нет:

Отправить комментарий