Նախագիծ
Պատմության քառուղիներում.
Ընդհանուր նկարագիր
Սույն նախագծի շրջանակներում նկարահանվելու են տեսադասեր, որոնք նվիրված են անցյալի և ներկայի մեջ զուգահեռներ անցկացնելուն, սովորողին նոր մոտեցումներով ուսումնական նյութեր ներկայացնելուն:
Նախագիծը կրելու է շարունակական բնույթ և անդրադառնալու է տարբեր ժամանակաշրջանների իրադարձություններին: Այն երևութական է:
Հիմնական նկարագիր մեկ օրինակով
21-րդ դարի գիտնականը կառուցել է ժամանակի մեքենա: Երկու լրագրող, փորձարկում են այդ մեքենան և հայտնվում են 4-րդ դարում ̀ Կուրացած թագավոր Տիրանի բերդում: Ծանոթ լինելով Տիրանի մասին սկզբնաղբյուրների պատումներին, նրանք հարցազրույց են վերցնում թագավորից, պարզելու համար պատմիչների խոսքերի հավաստիությունը: Նույն մեքենայով նրանք վերադառնում են 21-րդ դար, որտեղ արդեն, մասնագետների հետ կազմակերպում են քննարկումներ:
Խնդիրներ
Սովորողները ծանոթանում են առկա նյութի հետ:
Ստեղծվում է համապատասխան հագուստ:
Ստեղծվում է համապատասխան տաղավար:
Կատարվում է դերերի բաշխում:
Ընթացք
Նյութի հետ ծանոթանալուց հետո, ընտրում ենք այն վայրը (այս դեպքում ցանկալի է բերդ), որտեղ նկարահանվում է առաջին դրվագը: Երկրորդ դրվագը նկարահանվում է տաղավարային պայմաններում: Բոլոր գործառույթները և դերերը ստանձնում են սովորողները: Դասավանդողը հանդես է գալիս որպես համակարգող:
Գործընկերություն
Նախագիծը հնարավոր չի լինի իրականացնել առանց ԹՎ միջոցների և կրթահամալիրում գործող ԹՎ-ի հետ համագործակցելու: Այս թեմայի համար անհրաժեշտ է նաև համագործակցություն հոգեբանների հետ, ովքեր կկազմեն Տիրանի հնարավոր բնութագիրը:
Նպատակ
Ուսումնական ֆիլմի, տեսադասի ստեղծում, որում կներկայացվեն 4-ր դարի անցքերը, կանցկացվեն զուգահեռներ 4-րդ և 21-րդ դարերի միջև, հատկապես պետություն-եկեղեցի, իշխանություն-հասարակություն հարաբերակցությունների առումով:
Ըստ բովանդակության, նպատակները կարող են լինել տարբեր:
Շահառուներ և կիրառման ուղղություններ
6-րդ և բարձր դասարանների սովորողներ, ծնողներ, կրթության հետ առնչվող անձիք, պարզապես հետաքրքրված անձիք: Կարող է կիրառվել հասարակագիտական տարբեր բնույթի դասընթացներում:
Համակարգող ̀ Վահրամ Թոքմաջյան
Комментариев нет:
Отправить комментарий