Նախագծի անվանումը
Նախագիծն անվանվում է «Դիլեմա»
Նախագծի նկարագիր
Սույն նախագիծը հաղորդաշար է, որը թողարկվելու է շաբաթական մեկ անգամ: Այն կազմված կլինի երեք հիմնական մասերից: Առաջին մասն իր մեջ ներառում է լրատվական բաղադրիչը, որի ընթացքում կներկայացվեն շաբաթվա ընթացքում տեղի ունեցած կրթահամալիրային իրադարձությունները, կարևոր նորությունները: Հաղորդման երկրորդ հատվածը կոչվում է Պարադոքս: Այն անդրադառնում է քաղաքական իրավիճակին և այդ դաշտում տեղի ունեցած իրողություններին: Ժամանակ առ ժամանակ, սովորողները կկատարեն նաև տարբեր հասարակական հարցումներ, առչնվող թեմաների վերաբերյալ: Հաղորդման երրորդ մասը կոչվում է Տրիբունալ: Այս հատվածը կվերաբերվի մշակութային ու դեռահասներին վերաբերվող սոցիալական խնդիրներին և հուզող հարցերին, ավանդույթներին, տոներին:
Նախագծի ժամկետները
Շարունակական
Իրականացնողները
Հետաքրքրված սովորողները, կրթահամալիրի ԹՎ-ները
Արդյունքները
Ամենշաբաթյա թողարկումներ
Շահառուները
Սովորողներ, դասավանդողներ, ծնողական համայնք, կրթության մասնագետներ և հասարակության այլ խմբեր
Նախագծի պատասխանատուներ ̀
Էրիկ Թելունց
Վահրամ Թոքմաջյան
Комментариев нет:
Отправить комментарий