суббота, 18 сентября 2021 г.

Հանրակրթության բնագավառի օրենսդրություն․ վերապատրաստման առաջադրանքներ

Առաջադրանք 1

ՀՀ Սահմանադրության 25-29, 34, 36-43, 60   հոդվածներով որոշված մարդու իրավունքների և ազատությունների իրականացումը Երեխայի իրավունքների մասին ՀՀ օրենքում։ Յուրաքանչյուր մասնակից ընդհանուր ծանոթացումից հետո ընտրում է որևէ իրավունք և գրավոր ներկայացնում է դրա իրականացումը օրենքում։ Աշխատանքը տեղադրում է իր բլոգում։

ՀՀ Սահմանադրության Հոդված 41–ը սահմանում է․

Մտքի, խղճի եւ կրոնի ազատությունը 

1. Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի, կրոնի ազատության իրավունք: Այս իրավունքը ներառում է կրոնը կամ համոզմունքները փոխելու ազատությունը եւ դրանք ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ եւ հրապարակավ կամ մասնավոր կարգով՝ քարոզի, եկեղեցական արարողությունների, պաշտամունքի այլ ծիսակատարությունների կամ այլ ձեւերով արտահայտելու ազատությունը: 

2. Մտքի, խղճի եւ կրոնի ազատության արտահայտումը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության եւ բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով: 

3. Յուրաքանչյուր քաղաքացի, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակաuում է զինվորական ծառայությունը, ունի օրենքով սահմանված կարգով այն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու իրավունք: 

4. Կրոնական կազմակերպություններն իրավահավասար են եւ օժտված են ինքնավարությամբ: Կրոնական կազմակերպությունների ստեղծման եւ գործունեության կարգը սահմանվում է օրենքով:

Այս հոդվածն արտացոլված է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 10–րդ հոդվածում։ Այն է․

Յուրաքանչյուր երեխա ունի մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունք: Երեխայի հայացքները, համոզմունքները և կարծիքը ենթակա են նրա տարիքին և հասունությանը համապատասխան պատշաճ ուշադրության: Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի ազատորեն արտահայտելու իր կարծիքը, որոնելու, ստանալու և հաղորդելու գաղափարներ ու տեղեկատվություն հաղորդակցության ցանկացած միջոցով: Երեխայի տեղեկատվություն ստանալու իրավունքը կարող է սահմանափակվել օրենքով: Դավանանքի ազատության և համոզմունքների արտահայտման իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական կամ հասարակական անվտանգության, հասարակական կարգի, երեխայի առողջության, բարոյական նկարագրի կամ այլ անձանց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության համար: Արգելվում է առանց ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի համաձայնության մինչև 16 տարեկան երեխայի մասնակցությունը կրոնական կազմակերպություններին:

Հոդվածն իրականում չի կիրառվում ոչ հանրակրթության մեջ, ոչ իրական կյանքում։ 

Առաջադրանք 2

Մանկավարժական աշխատողների իրավունքներն ու պարտականությունները

Մանկավարժական աշխատողն իրավունք ունի․

  • անարգել օգտվել հաստատության ռեսուրսներից, գրադարանից, այլ ցանցերից
  • ստեղծել արհմիություններ, անդամակցել դրանց
  • մասնակցել ուսումնական հաստատության կառավարմանը՝ ընտրվելով Խորհրդի կազմում
  • բողոքարկել գործատուի օրինական ներկայացուցչի՝ տնօրենի որոշումները, ներկայացնել առարկություններ
  • ընտրել դասավանդման սեփական մեթոդները, որոնք կարող են լինել ավելի արդյունավետ
  • ստեղծել ուսումնական ծրագրեր, օժանդակ նյութեր, որոնք բխում են չափորոշչային պահանջներից
  • վերապատրաստվել, ինքնակրթվել, մեկնել գործուղումների, մասնակցել կամ կազմակերպել գիտաժողովներ, քննարկումներ
  • ունենալ բավարար պայմաններ ուսումնական գործընթացը կազմակերպելու համար
  • անձնական կյանքի
  • մասնակցելու ուսումնական հաստատության գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը և լուծմանը.
  • պաշտպանված լինելու սովորողների, մանկավարժական և այլ աշխատողների այնպիսի գործողություններից, որոնք նսեմացնում են իր մասնագիտական վարկանիշն ու արժանապատվությունը
  • օգտվելու օրենքներով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված իրավունքներից, լիազորություններից և խրախուսման ձևերից:
Մանկավարժական աշխատողը պարտավոր է․
  • պատշաճ կատարել իր պարտականությունները
  • հարգել գործընկերներին և սովորողներին
  • կատարել պայմանագրային պարտավորությունները
  • ապահովել չափորոշիչային պահանջների նվազագույնը բոլոր սովորողների համար
  • սովորողներին ցուցաբերել անհատական մոտեցում՝ յուրաքանչյուրին իր հնարավորություններին համապատասխան
  • խրախուսել սովորողների քննադատական մտածողությունը, ինքնուրույն հարցեր տալու, պատասխաններ գտնելու հմտությունները
  • հետևողականորեն կատարելագործել իր առարկայական և մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, իրականացնել ստեղծագործական և հետազոտական աշխատանքներ.(սա ավելի շատ իրավունքի դաշտում էի տեսնում)
  • հարգել և պաշտպանել սովորողի իրավունքներն ու ազատություները, պատիվն ու արժանապատվությունը
  • նպաստել ուսումնական հաստատությունում սովորողների կողմից հանրակրթական (հիմնական և լրացուցիչ) ծրագրերի յուրացման և առարկայական չափորոշիչների ապահովման գործընթացին, ինչպես նաև ուսուցման մեթոդների կիրառման միջոցով համապատասխան գիտելիքների, հմտությունների ձեռքբերմանը, արժեքային համակարգի ձևավորմանը, իրականացնել հանրակրթական ծրագրերը.
  • համագործակցել ծնողների հետ երեխաների կրթության կազմակերպման և ընտանեկան դաստիարակության հարցերում.
  • համագործակցել գործընկերների հետ փորձի փոխանակման և մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով.
  • պահպանել ուսումնական հաստատության կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և կարգապահական կանոններով սահմանված պահանջները.(Սա պարտականությունների ու պայմանագրային պարտավորությունների տեսքով էի ձևակերպել)
  • սովորողների մեջ ձևավորել պատշաճ վարքագիծ ու վարվելակերպ, դաստիարակել հայրենասիրություն.
Առաջադրանք 3.
Ծանոթանում է օրենքի 26-րդ հոդվածին։ Կազմում է իր քայլերի հաջորդականությունը հերթական ատեստավորվելու համար և որակավորման տարակարգ ստանալու համար։ Աշխատանքը տեղադրում է իր բլոգում։

Եթե ես լավ եմ հասկացել վերջին փոփոխությունները, փաստացի որակավորման տարակարգը կասեցված է։ Կարծես դա փոխարինվում է կամավոր ատեստավորմամբ(էության մեջ քննությունով), որին ես մասնակցել չեմ պատրաստվում։ Ավելին, կամավոր ատեստավորման կարգ ըստ էության չկա և դրույթն արտացոլված չէ «Կրթության մասին» կամ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում։

Առաջադրանք 4
Մասնակիցը համեմատում է կառավարության 2021թ․ 136-Ն որոծմամաբ հաստատված հանրակրթության պետական չափորոշիչը հանրակրթության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով սահմանվածին, գտնում, իր կարծիքով, տարբերություններ և փորձում հիւմնավորել։ Աշխատանքը տեղադրվում է բլոգում։

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը սահմանում է․ «շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները` ըստ կրթական աստիճանների»։ Կառավարության 136-Ն որոշման մեջ հանդիպում ենք հետևյալ ձևակերպմանը․ «շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջներ` ըստ կրթական աստիճանների (կարողունակություններ (կոմպետենցիաներ) և ըստ կրթական աստիճանների ուսումնառության՝ ակնկալվող վերջնարդյունքներ)»։ Կարողունակություններ կամ կոմպետենցիաներ հասկացություն չկա օրենքով սահմանված և չափելի չէ։ Ձևակերպված չէ նաև, թե ինչ նկատի ունի կառավարության որոշումն այս հասկացությունը ներդնելով։ Չափորոշիչներում դեգերող փորձեր արված են սրանք բացատրելու համար, բայց այդ փորձերն էապես ձախողված են։ Գտնում եմ, որ կառավարության որոշման այս ձևակերպումը չի կարող լինել կիրառելի, քանի որ չի բխում օրենքի 6–րդ հոդվածից։ Այսինքն որոշման մեջ փորձ է արված վերախմբագրել Օրենքի հոդված, ինչն իհարկե հակասում է «Նորմատիվ իրավական ակտերի» մասին ՀՀ օրենքին։

Կան այլ խնդիրներ ևս։ Օրինակ ստեղծվել են աշխատանքային խմբեր, սակայն դրանք տևական ժամանակ գործել են առանց պետական լիազոր մարմնի՝ ԿԳՄՍ նախարարի հրամանի և այլն։


Առաջադրանք 5
Ընթերցում է իր ուսումնական հաստատության կանոնադրությունը, օրենքին, չափորոշիչին համապատասխան փոփոխությունների առաջարկություններ ներկայացնում՝ նկատի ունենալով հաստատության զարգացումը։

  • նախադպրոցական դաստիարակություն, միջին մասնագիտական և նախամասնագիտական, ընդհանուր միջնակարգ, ընդհանուր հատուկ (այդ թվում` առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխաների) կրթություն.
  • նախապատրաստական դասընթացների կազմակերպում.
  • մասնագիտական ուսուցման դասընթացների կազմակերպում.
  • կադրերի վերապատրաստում , վերաորակավորում և որակավորման բարձրացում.
  • ուսումնաարտադրական գործունեության և սպասարկման ծառայությունների իրականացում.
  • գրահրատարակչական գործունեության իրականացում.
  • կրթական տեղեկատվական, մշակութային, մարզական գործունեություն և ծառայություններ.
  • կիրառական արվեստի և արհեստների ուսուցում.
  • ուսուցման միջոցների ու պիտույքների, մանկական խաղերի ու խաղալիքների, դպրոցական գույքի մշակում, փորձնական արտադրություն և վաճառք.
  • ծաղկաբուծություն, հրուշակագործություն.
  • լրացուցիչ հանրակրթական ծրագրերի և կրթական ծառայությունների իրականացում.
  • արտադպրոցական դաստիարակության կազմակերպում.
  • համակարգչային ծրագրերի և լեզուների ուսուցման կազմակերպում.
  • սովորողների և ուսուցիչների սննդի կազմակերպում.
  • ուսումնաարտադրական գործունեության ծավալում և արտադրանքի իրացում:

Հաշվի առնելով Կրթահամալիրի զարգացումը, նոր ուղղությունների ի հայտ գալը, կարծում եմ, որ այս ցանկը լրացնել է պետք։

1) կրթահամալիրի աշխատողների ժողովը, որը փակ քվեարկությամբ ընտրում է Խորհրդի մանկավարժական աշխատողներին (4 անդամ).–առաջարկում եմ փակ քվեարկության փոխարեն ավելացնել՝ ֆիզիկական միջավայրում փակ քվեարկությամբ։ Առցանց քվեարկությունը սուբյեկտիվ է ու հնարավոր է կեղծել։
2) մասնաճյուղերի ծնողական խորհուրդները, որոնք փակ քվեարկությամբ, ընտրում են Խորհրդի իրենց անդամներին (2 անդամ` դպրոց-պարտեզներից, մեկական՝ Միջին դպրոցից և Ավագ դպրոցից).–նույն առաջարկն է նաև այստեղ
3) Քոլեջի, Ավագ դպրոցի սովորողների ժողովները ներկայացնում են իրենց թեկնածուներին (երկուական անդամ)–ինչպե՞ս են որոշում թեկնածուներին, կարծում եմ հստակեցման կարիք կա։

Առաջադրանք 6

ԿԳՄՍ նախարարության կայքը` EDU.am , նորմատիվ փաստաթղթերի որոնումը կայքում։ Իրավական փաստաթղթերի որոնման համակարգեր Irtek.am Arlis.am։ Մասնակիցը նախարարության կայքից գտնում է մի փատաթուղթ՝ իրեն հետաքրքող, գրում է փաստաթղթի անունը և կցում հղումը։ Նույնանման աշխատանք որոնողական համակարգերի հետ։

ԿԳՄՍ նախարարության կայքը այլևս կոչվում է ESCS.am 

ՀՀ կառավարության 30 ապրիլի 2020 թ. N 671-Ն որոշում:

ՀՀ օրենքը «Երեխայի իրավունքների մասին»

Комментариев нет:

Отправить комментарий