Առաջադրանք 1.
Առանցքային մտքերի առանձնացում
Առաջարկվող փաթեթներից առանձնացրել եմ Յուրա Գանջալյանի՝ Ունկնդրելու կարողություն հատվածը
Ունկնդրելու կարողություններ
Ունկնդրելու տեքստերը կարող են լինել.
կարճ նկարագրություն, կարճ տեղեկատվական տեքստ, հայտարարություններ, երգեր, բանաստեղծություններ, հարցազրույց,պարզեցված (ադապտացված) հատված գեղարվեստական երկերից, հեքիաթներից,տեսաֆիլմ
Կարողանալ հասկանալ ծանոթ թեմայով լսվող նյութի հիմնական բովանդակությունը
Կարողանալ հասկանալ հիմնական փաստերը և իրադարձությունները Կարողանալ հասկանալ լսվող նյութի ամենակարևոր տեղեկատվությունը, որը վերաբերում է ամենօրյա կենցաղային հարցերին
Հասկանալ ծանոթ թեմայով մուլտֆիլմի, տեսաֆիլմի գլխավոր իմաստը, կարճ տեղեկություն տալ այդ մասին՝ արտահայտելով նաև սեփական կարծիքը
Հասկանալ առօրյա իրադարձությունների մասին հեռուստատեսային կամ ռադիոհաղորդումների, կարճ ձայնագրությունների հիմնական բովանդակությունը
Գործնական
Կարդալ Ուսուցումը բլոգով նյութը, գրավոր ներկայացնել նկատառումները, առաջարկները
Կարդացել եմ, առաջարկություններ չունեմ։ Ենթադրում եմ, որ ներկայացվող պրեզենտացիայի վերաբերյալ գեղագիտական ոճի առաջարկություններ են անհրաժեշտ, այլ ոչ բովանդակային։
Առաջադրանք
Ներառական կրթություն հատուկ կարիքով սովորողի հետ
Առաջադրանք 1․ Ծանոթանալ Կրթահամալիրի դպրոցներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի ուսուցման կազմակերպման կարգ
Կարգն առանձնապես գրախոսման կարիք չունի, քանի որ այն ըստ էության չի գործում։ Խնդիրն այստեղ ներկրթահամալիրային չէ։ Խնդիրն ընդհանրապես ներառական կրթության կազմակերպման պետության մոտեցման մեջ է։ Կարիք ունեցող սովորողները ձևի մեջ մասնակցում են հանրակրթական դասերին, սակայն բովանդակության մեջ այն ոչինչ չի տալիս։ Չի կարող մաթեմատիկայի կամ պատմության ուսուցիչն աշխատել շատ տարբեր կարիք ունեցող ու բարդության տարբեր խնդիրներ ունեցող սովորողների հետ, առավել ևս, երբ անգամ նրանց կարիքների գնահատում կատարող նեղ մասնագետները շատ հաճախ չեն պատկերացնում կարիքի իրական ծավալները, շերտերը։
Комментариев нет:
Отправить комментарий