среда, 13 октября 2021 г.

Համակարգչային սարքեր և համակարգեր

Թվել համակարգչի հիմնական սարքերն ու սարքավորումներ, բացատրել դրանց դերն ու աշխատանքի սկզբունքը 


Համակարգչի հիմնական սարքերն են՝
մոնիտոր, համակարգային բլոկ, ստեղնաշար, մկնիկ։ 
Բոլոր սարքերը միանում են համակարգային բլոկին։ Համակարգչի սարքավորումները բաժանվում են հետևյալ խմբերի՝ 
  • ներածման սարքեր 
  • արտածման սարքեր, 
  • մշակող սարքեր 
  • հիշող սարքեր։

Ստեղնաշարը հիմնական ներածման սարքն է, որի ստեղները բաժանվում են՝ Գործառույթային ստեղների՝ F1-F12, որոնք կատարում են որոշակի հրամաններ, հատուկ ստեղների՝ Alt, Ctrl, Shift, որոնք օգտագործվում են որևէ ստեղնի հետ համատեղ, սլաքի տողափոխման ստեղներ՝ ձախ, աջ, վերև, ներքև սլաքներ, որոնք սլաքը տեղափոխում են մեկ նշանով, Home, End, Page Up, Page Down, որոնք սլաքը տեղափոխում են համապատասխանաբար տողի սկիզբ, տողի վերջ, էջի սկիզբ, էջի վերջ, տառաթվային ստեղներ, թվերի ստեղներ, որոնք աշխատում են երկու կարգով, եթե միացված է NumLock ստեղնը նրանք աշխատում են որպես թվեր, հակառակ դեպքում որպես սլաքի տեղափոխման ստեղներ։

Մոնիտորը և տպիչը տեղեկատվության արտածման հիմնական սարքերն են։ Մոնիտորը բնութագրվում է անկյունագծով և փիքսելների քանակով։ Լինում են 14,15,17,19,21 և այլն դյույմ անկյունագծով մոնիտորներ։ Տպիչը համակարգչի մեջ եղած տեղեկատվությունը անց է կացնում թղթի վրա։ Լազերային տպիչներն ամենաարագագործ և անաղմուկ աշխատող տպիչներն են։

Համակարգչում գործողությունները կատարում են թվաբանական սարքը և մշակիչը, այս երկուսին միասին անվանում են պրոցեսոր

Համակարգչի հիշողությունը լինում է օպերատիվ կամ ժամանակավոր և արտաքին։ Օպերատիվ հիշողությանն անվանում են ժամանակավոր որովհետև համակարգիչն անջատելուց հետո այնտեղ եղած տեղեկատվությունը կորչում է։ Լինում են 512Mb-1Tb ծավալով օպերատիվ հիշող սարք; Արտաքին հիշող սարքերն են կոշտ սկավառակը, լազերային սկավառակը, ֆլեշ կրիչը։ Կոշտ սկավառակը ծավալով ամենամեծն է և ամենարագագործը օպերատիվ հիշող սարքից հետո, ծավալով երկրորդը ֆլեշն է, լազերային սկավառակը։ Մկնիկը կատարում է օգնականի դեր ծրագրերը թողարկելու, տեղափոխելու, փակելու համար, նրանով կարող ենք նաև նկարել։ Տեղեկատվական ներածման սարքերի միջոցով մուտք է արվում հիշող սարք, այնտեղից անցնում է թվաբանական սարք, որտեղ մշակիչի օգնությամբ մշակվում է և փոխանցում հիշող սարք, որտեղից անցնում է արտածող սարքին։

Ի՞նչ պերիֆերային սարքավորումներ գիտեք 

պերիֆերային սարքավորումներ-բոլոր այն սարքավորումները որոնք ինֆորմացիա են մուտք անում համակարգիչ։ Կոչվում էն մուտքի սարքավորումներ:

Ի՞նչ խմբերի են բաժանվում պերիֆերային սարքավորումներ (ըստ խմբերի թվեք երեք սարք-սարքավորում) 

Նախ թվարկենք հիմնականները. 
Ինֆորմացիայի ելքի կամ արտապատկերման սարքերից հիմնական են համարվում մոնիտորները, որոնք ծառայում են տեսաինֆորմացիայի մշակման համար և այն ներկայացնում են տեսողական ընկալման համար: Մոնիտորները պատրաստված են ժամանակակից տեխնոլոգիաների հիման վրա` այդ թվում նաև 3D- մոնիտորները: 

Ստեղնաշարը (keyboard) հնարավորություն է տալիս հրահանգներ տալ համակարգչին, համակարգիչ ներածել նշաններ, տեքստ մուտքագրել և այլն, ինչպես նաև ստեղնաշարի որոշ ստեղների օգնությամբ հնարավոր է դառնում համակարգչի կառավարումը (Power, Sleep և այլն):

Մկնիկը (mouse) ինֆորմացիայի ներածման ունիվերսալ միջոց է: Մկնիկի աշխատանքի սկզբունքը բավականին պարզ է. այն սահում է հարթ մակերևույթով, հատուկ տվիչները հսկում են նրա շարժումները և փոխակերպում դրանք մոնիտորի էկրանի վրա: 

Լրացուցիչ սարքերն ընդլայնում են համակարգչի օգտագործման հնարավորությունները: Այդ սարքերն են՝ 
Պրինտերը (տպիչ) և պլոտտերը, որոնք տպող սարքեր են և նախատեսված են համակարգչից ինֆորմացիան թղթի վրա պատկերելու համար: 
Պլոտտերը ապահովում է համակարգչից գրաֆիկական ինֆորմացիայի բարձր որակով արտապատկերումը թղթի կամ այլ կոշտ կրիչների վրա: 
Սկաները նախատեսված է տեքստային և գրաֆիկական ինֆորմացիան համակարգիչ մուտքագրելու համար: Սկաները հնարավորություն է տալիս թղթի վրա պարունակվող ինֆորմացիան փոխակերպել և էլեկտրոնային տարբերակով պահպանել՝ որպես նկարի կամ տեքստային ֆայլ: 
Համակարգչի ձայնային և ձայնարձակման (ակուստիկ) համակարգերը (մուլտիմեդիա) ապահովում են ձայնային ինֆորմացիայի մշակում և վերարտադրում: Դրանք են` ականջակալները, ձայնասյուները, բարձրախոսները, որոնք օգտագործվում են ձայնային ինֆորմացիայի արտաբերման համար։ Բարձրախոսը ձայնային ինֆորմացիան հաղորդում է համակարգչին` իրական ժամանակի ռեժիմով: 
Վեբ-տեսախցիկը թվային տեսախցիկ է, որն ինֆորմացիան հաղորդում է համակարգչին` իրական ժամանակի ռեժիմով: 
Ջոյստիկը հիմնականում օգտագործվում է համակարգչային խաղերի ղեկավարման համար։

Ներկայացնել անձնական համակարգչի պարամետրային ցուցիչը՝ կցելով նկարը 

Անձնական համակարգիչ չունեմ
Հիմնական գործածական ընդլայնումների թվարկում, գործածման առանձնահատկություններ

1 комментарий:

  1. Slots, Roulette & Slots - Mapyro
    Casino games available on Mapyro. 진주 출장안마 Casino games available on Mapyro. Casinos available 포천 출장안마 on Mapyro. Casino games available on Mapyro. Casino 화성 출장안마 games 여수 출장샵 available on Mapyro. Casino games 춘천 출장안마 available on Mapyro.

    ОтветитьУдалить