понедельник, 20 февраля 2017 г.

Պատմության քառուղիներում

Նախագիծ
Պատմության քառուղիներում.


Ընդհանուր նկարագիր

Սույն նախագծի շրջանակներում նկարահանվելու են տեսադասեր, որոնք նվիրված են անցյալի և ներկայի մեջ զուգահեռներ անցկացնելուն, սովորողին նոր մոտեցումներով ուսումնական նյութեր ներկայացնելուն:
Նախագիծը կրելու է շարունակական բնույթ և անդրադառնալու է տարբեր ժամանակաշրջանների իրադարձություններին: Այն երևութական է:

Հիմնական նկարագիր մեկ օրինակով

21-րդ դարի գիտնականը կառուցել է ժամանակի մեքենա: Երկու լրագրող, փորձարկում են այդ մեքենան և հայտնվում են 4-րդ դարում ̀  Կուրացած թագավոր Տիրանի բերդում: Ծանոթ լինելով Տիրանի մասին սկզբնաղբյուրների պատումներին, նրանք հարցազրույց են վերցնում թագավորից, պարզելու համար պատմիչների խոսքերի հավաստիությունը: Նույն մեքենայով նրանք վերադառնում են 21-րդ դար, որտեղ արդեն, մասնագետների հետ կազմակերպում են քննարկումներ:

Խնդիրներ

Սովորողները ծանոթանում են առկա նյութի հետ:

Ստեղծվում է համապատասխան հագուստ:

Ստեղծվում է համապատասխան տաղավար:

Կատարվում է դերերի բաշխում:

Ընթացք

Նյութի հետ ծանոթանալուց հետո, ընտրում ենք այն վայրը (այս դեպքում ցանկալի է բերդ), որտեղ նկարահանվում է առաջին դրվագը: Երկրորդ դրվագը նկարահանվում է տաղավարային պայմաններում: Բոլոր գործառույթները և դերերը ստանձնում են սովորողները: Դասավանդողը հանդես է գալիս որպես համակարգող:

Գործընկերություն

Նախագիծը հնարավոր չի լինի իրականացնել առանց ԹՎ միջոցների և կրթահամալիրում գործող ԹՎ-ի հետ համագործակցելու: Այս թեմայի համար անհրաժեշտ է նաև համագործակցություն հոգեբանների հետ, ովքեր կկազմեն Տիրանի հնարավոր բնութագիրը:

Նպատակ

Ուսումնական ֆիլմի, տեսադասի ստեղծում, որում կներկայացվեն 4-ր դարի անցքերը, կանցկացվեն զուգահեռներ 4-րդ և 21-րդ դարերի միջև, հատկապես պետություն-եկեղեցի, իշխանություն-հասարակություն հարաբերակցությունների առումով:

Ըստ բովանդակության, նպատակները կարող են լինել տարբեր:


Շահառուներ և կիրառման ուղղություններ

6-րդ և բարձր դասարանների սովորողներ, ծնողներ, կրթության հետ առնչվող անձիք, պարզապես հետաքրքրված անձիք: Կարող է կիրառվել հասարակագիտական տարբեր բնույթի դասընթացներում:

Համակարգող ̀   Վահրամ Թոքմաջյան

Комментариев нет:

Отправить комментарий