четверг, 28 сентября 2017 г.

Պատմություն քառուղիներում. նախագիծ 2

«Պատմության քառուղիներում» նախագծի շրջանակներում նկարահանվում է
Ժամանակի մեքենա տեսադասերի շարքը: 

Առաջին տեսադասի նկարահանումները կազմակերպվել են Դաշտադեմի ամրոցում: Թեման՝ Տիրան թագավոր:

Երկրորդ տեսադասի նկարահանումները նախատեսված են իրականացնել Սյունիքում: Թեման՝ Դավիթ Բեկ. հայոց պետականության զուգահեռները: Տաղավարային նկարահանումները կազմակերպվելու են Կրթահամալիրում:
Նախագիծ
Պատմության քառուղիներում.


Ընդհանուր նկարագիր

Սույն նախագծի շրջանակներում նկարահանվելու են տեսադասեր, որոնք նվիրված են անցյալի և ներկայի մեջ զուգահեռներ անցկացնելուն, սովորողին նոր մոտեցումներով ուսումնական նյութեր ներկայացնելուն:
Նախագիծը կրելու է շարունակական բնույթ և անդրադառնալու է տարբեր ժամանակաշրջանների իրադարձություններին: Այն երևութական է:

Երկրորդ տեսադաս. հիմնական նկարագիր

21-րդ դարի գիտնականը կառուցել է ժամանակի մեքենա: Այս անգամ լրագրողները ուղևորվում են 18-րդ դարի առաջին քառորդ՝ ծանոթանալու Սյունիքում ծավալվող իրադարձություններին։ Գործող հիմնական անձիք են՝ Դավիթ Բեկը, Մխիթար Սպարապետը, Եսայի Հասան-Ջալալյան կաթողիկոսը, տեր Ավետիսը, Գոհարը, Սաթենիկը։

Խնդիրներ

Սովորողները ծանոթանում են առկա նյութի հետ:

Ստեղծվում է համապատասխան հագուստ:

Ստեղծվում է համապատասխան տաղավար:

Կատարվում է դերերի բաշխում:

Ընթացք

Վերոնշյալ խնդիրների կարգավորումից հետո, նկարահանումներն իրականացվում են Սյունիքում, որը զուգորդվում է նաև հայրենագիտությամբ։ Նկարահանումները կազմակերպվում են Խնձորեսկի քարանձավներում՝ Ճոճվող կամրջի շրջակայքում, Հալիձորի բերդում։ 

Գործընկերություն

Նախագիծը հնարավոր չի լինի իրականացնել առանց ԹՎ միջոցների և կրթահամալիրում գործող ԹՎ-ի հետ համագործակցելու: Այս անգամ, հոլովակի նկարահանման, մոնտաժման և այլ տեխնիկական աշխատանքներին մասնակցելու են 12-րդ դասարանի սովորող Նանե Սարգսյանի գործընկերները՝ Թումո կենտրոնից։

Նպատակ

Ուսումնական ֆիլմի, տեսադասի ստեղծում, որում կներկայացվեն 18-րդ դարի առաջին քառորդի անցքերը։ Կանցկացվեն զուգահեռներ արդի իրականության հետ։ Սովորողների մի խումբ հանդես է գալիս որպես փորձագետ։

Թեմայի արդիականությունը

Դասական պատմագրության մեջ ընդունված է այս թեման ներկայացնել որպես ազատագրական շարժում։ Իրականության մեջ, եթե համեմատենք, այն բավականին կուռ պետական կառույց էր, որն ուներ պետականությանը բնորոշ հիմնական բաղադրիչները։ Թեման հատկապես կարևոր է Հայաստանի Երրորդ Հանրապետության անկախության վերաբերյալ ընկալումների ու քննարկումների ֆոնին։


Շահառուներ և կիրառման ուղղություններ

6-րդ և բարձր դասարանների սովորողներ, ծնողներ, կրթության հետ առնչվող անձիք, պարզապես հետաքրքրված անձիք: Կարող է կիրառվել հասարակագիտական տարբեր բնույթի դասընթացներում:

Համակարգող ̀   Վահրամ Թոքմաջյան


Ճամփորդությունը նախատեսվում է իրականացնել սույն թվականի հոկտեմբերի 6-8-ը։
Մասնակիցները՝ 10-12-րդ դասարանի սովորողները։
Ճամփորդության և նկարահանումների ծրագիր.

Օր առաջին, հոկտեմբերի վեց

Մեկնում ՝
Հոկտեմբերի 6, ժամը՝ 8:00, Մայր դպրոցից։
Առաջին կանգառ՝ Աղավնաձորի շուկային հարակից տարածքում ընդմիջում։
Երկրորդ կանգառ՝ այցելություն Զորաց քարեր։
Երրորդ կանգառ՝ Խնձորեսկ, տեսադասի առաջին մասի նկարահանումներ։
Չորրորդ կանգառ՝ Կոռնիձոր գյուղ։ Տեղավորվում են տներում։ Ընթրիք։ Շփումներ գյուղի բնակիչների հետ։

Օր երկրորդ, հոկտեմբերի յոթ
Վերկաց՝ 8.00
Նախաճաշ՝ 9.00:
Մեկնում Հալիձորի բերդ՝ 9.30:
11.00-ից, Ողջի բերդի հովտով քայլք դեպի Հալիձոր բերդ։
12.00-ից նկարահանումների մեկնարկ։ 
14.00 ճաշ։
16.00 մեկնում Շիկահողի արգելոց։
20:00 ժամանակում Կոռնիձոր, ընթրիք։

Օր երրորդ, հոկտեմբերի ութ
Վերկաց՝ 8.00
Նախաճաշ՝ 9.00:
Նկարահանումներ Կոռնիձոր գյուղում։
12.00 մեկնում Տաթևի վանք։
14.00 ճաշ։
16.00 վերադարձ Երևան։

Հնարավորության դեպքում, փոքրիկ տեղեկատվական հոլովակի նկարահանում Կոռնիձոր գյուղի, գյուղի խնդիրների, բնակիչների վերաբերյալ։

Комментариев нет:

Отправить комментарий