воскресенье, 3 сентября 2017 г.

Առաջադրանքներ. 9-րդ դասարան

9-րդ դասարանում դասավանդվող Պատմություն դասընթացը կազմված է երկու մասից: Առաջին հատվածը ներառում է պատմական մի ժամանակաշրջան, որն ընդգրկում է 1918թ.-ից մինչ մեր օրերն ընկած իրադարձությունները:
Երկրորդ մասը ներառում է նախապատրաստություն ավարտական քննություններին: Ըստ այդմ, Պատմություն դասընթացի առաջադրանքները բխում են ներկայացված հայեցակարգից:

Մաս առաջին

1. Հայաստանի Առաջին Հանրապետության կայացումը և Բաթումի պայմանագիրը: Իշխանության մարմինների կայացումը: 
2. Հայաստանի Հանրապետության ներքին դրությունը. սոցիալ-տնտեսական, քաղաքական, մշակութային կյանքը:
3. Հայաստանի Հանրապետության միջազգային դրությունը: Հարաբերությունները հարևանների հետ և տարածքային խնդիրներ:
4. Փարիզի խաղաղության կոնֆերանսը: Սևրի պայմանագիրը և Վերսալ-Վաշինգոտնյան համակարգի կայացումը:
5. Հայաստանի Հանրապետության անկումը: Թուրք-հայկական պատերազմը և հայ-ռուսական հարաբերությունները: Տարածաշրջանային խնդիրները բոլշևիկյան հեղաշրջումից հետո:
6. Խորհրդային վարչակարգի հաստատումը Հայաստանում: Երկրի ներքին դրությունը և խորհրդային կառավարման համակարգերը:
7. ՀԽՍՀ ստեղծումը ԽՍՀՄ կազմավորման շրջանակներում: Սահմանադրության ընդունումը:
8. Խորհրդային Հայաստանի տարածքային հիմնախնդիրները:
9. Հասարակական-քաղաքական կյանքը: Քաղաքական բռնությունները և Խորհրդային ամբողջատիրության հաստատումը: Անհատի պաշտամունք:
10. Ֆաշիզմ և կոմունիզմ: Երկու հակադիր բևեռների ձևավորումը:
11. Երկրորդ Համաշխահրային պատերազմ: Հայերի մասնակցությունը Երկրորդ Համաշխարհային պատերազմին:
12. Խորհրդային Հայաստանի մշակույթը:
13. Երկրորդ աշխարհամարտի ավարտ: Նոր աշխարհակարգի հաստատում:
14. Հասարակական-քաղաքական կյանքը հետստալինյան ժամանակաշրջանում: Ազգային հարցի վերաբացումը:
15. Վերակառուցման քաղաքականությունը և Արցախյան շարժումը:
16. Հայաստանի Հանրապետության անկախացման գործընթացը և Անկախության հռչակումը:
17. Արցախյան պատերազմը և հարաբերությունները հարևանների հետ:
18. Հայաստանի Հանրապետության քաղաքական, սոցիալ-տնտեսական կյանքը 1991-2016թթ.:
Ներկայացված առաջդրանքներից զատ, սովորողները կատարում են անհատական-խմբային նախագծային աշխատանք: Նախագծային և անհատական աշխատանքների թեմաները կարող են առաջարկվել ինչպես սովորողի, այնպես էլ դասավանդողի կողմից: Յուրաքանչյուր ամսվա վերջին դասի օրը, սովորղները ներկայացնում են իրենց նախագծային աշխատանքները:

Երկրորդ մասը կազմակերպվում է ըստ քննական հարցաշարերի:

Комментариев нет:

Отправить комментарий