воскресенье, 3 сентября 2017 г.

Հեռավար ուսուցման առաջադրանքներ

Ստորև ներկայացված են առաջադրանքներ հեռավար ուսուցում ընտրած սովորողների համար.


10-րդ դասարան

1. Քաղաքակրթություն հասկացությունը և ընկալումներն արդի հասարակագիտության մեջ:
  •  Մշակույթ և քաղաքակրթություն հասկացությունները:
  • Վարկածային քաղաքակրթություններ:
  • Հին աշխարհի հիմնական քաղաքակրթությունները և դրանց նկարագիրը:
  • Հայկական Լեռնաշխարհում և հարակից տարածքներում ձևավորված քաղաքակրթություններ:
2. Հին աշխարհի մշակույթը
  • Մշակույթի սահմանումները և բաժանումներն արդի գիտության մեջ:
  • Հին աշխարհի մշակութային համակարգերն ըստ քաղաքակրթական հենքի:
  • Հայկական լեռնաշխարհի տարածքում առկա մշակույթի նկարագիր:

3. Պետություն հասկացությունը և ձևավորված պետական կազմավորումներ

Ա. Արևելյան քաղաքակրթություններ
  • Արևելքի առաձին պետությունները:
  • Համաեգիպտական պետությունը:
  • Խեթական պետությունը, Բաբելոնիան և Ասորեստանը:
  • Իրանական բարձրավանդակ:
Բ. Արևմտյան քաղաքակրթություններ
  • Հունակական քաղաքակրթության սկիզբը: Դասական շրջանի հունական պոլիսային քաղաքակրթությունը:
  • Հունաստանը մ.թ.ա. 5-րդ դարում:
  • Վաղ Հռոմ: Իտալիայի նվաճում:
  • Հռոմը՝ Միջերկրական ծովի ավազանի գերիշխող պետություն:
  • Հանրապետությունից կայսրություն:
4. Ուրարտու
  • Ուրարտու թագավորության սկզբնավորումը։
  • Ուրարտուն «չորս ծովեր» թագավորություն։
  • Ուրարտական մշակույթը և կրոնը։
5. Հայկազուն-Երվանդունիների թագավորությունը

  • Հայկազուն Երվանդունիների թագավորության կայացումը։
  • Մակեդոնացու արշավանքները և Հայաստանը։
  • Աքեմենյան տերության կործանումը. Հայաստանի անկախացումը։
6. Արտաշես Առաջին
  • Արտաշես Առաջինի գործունեությունը։
  • Սոցիալական պետության մոդելի կայացումը։
  • Արտադրող հասարակության ստեղծումը և բարեփոխումները։
7. Ալեքսանդր Մակեդոնացի
  • Հունական աշխարհի միավորումը։
  • Մակեդոնացու արշավանքները։
  • Հելլլենիզմը որպես գլոբալիզացիայի առաջին համընդհանուր փորձ։

11-րդ դասարան

1. Հայաստանը 17-18-րդ դարերում

  • Քաղաքական միջավայրը:
  • Սոցիալական միջավայրը:
  • Մշակութային միջավայրը:

2. Ազատագրական դեգերումները և քաղաքական իրողությունները Եվրոպայում

  • Դիմումներ քրիստոնյա աշխարհին. հարաբերությունները պապական Հռոմի հետ:
  • Իսրայել Օրին և հայ ազատագրական մտքի դեգերումները:
  • Եվրոպա-Օսմանյան Թուրքիա հարաբերությունների բնույթը և հայերի ակնկալիքները:
  • Պյոտրյան Ռուսաստանը և ռուսական գործոնի առաջացումը համաշխարհային քաղաքականության մեջ:

3. Աշխարհը նոր ժամանակների սկզբին. Կապիտալիստական հասարակարգի առաջացումը
  • Մեծ Բրիտանիան 17-19-րդ դարի առաջին կեսին:
  • Ֆրանսիան 17-19-րդ դարի առաջին կեսին:
  • Գերմանական պետությունները17-19-րդ դարի առաջին կեսին:
  • Իտալական պետությունները 17-19-րդ դարի առաջին կեսին:
4. Հայաստանի նվաճումը Ցարական Ռուսաստանի կողմից
  • Ռուս-պարսկական պատերազմները և Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին։
  • Ռուս-թուրքական պատերազմները և հայերը։
  • Ռուսական գործոնի առկայության խնդրի ընդհանուր բնութագիր։
5. Հայաստանի քաղաքական միտքը և կուսակցությունների կայացումը 19-րդ դարում
  • Հայկական իրականության մեջ առկա քաղաքական-հասարակական հոսանքները։
  • Հայ ազգային կուսակցությունների հիմնումը՝ Արմենականներ, Հնչակյաններ, Դաշնակցություն։
6. Հայկական մշակույթը 19-րդ դարում
  • Մշակույթ հասկացության սահմանումը և ընկալումները։
  • Մշակույթի հիմնական ուղղությունների նկարագիր։
  • Մշակույթը որպես ինքնության բաղադրիչ։
7. Ազգային պետությունների առաջացումը

  • Պրուսական Գերմանիա։
  • Գարիբալդիական Իտալիա։
  • Հեղափոխական Ֆրանսիա

Ներկայացված առաջադրանքների հիմքով, սովորողը ներկայացնում է անհատական-նախագծային աշխատանքները: Անհրաժեշտության առաջացման պարագայում, սովորողը ներկայացնում է իր կատարած աշխատանքները որևէ առացանց տեսահեռարձակման համակարգի միջոցով՝ հասանելի սովորողին և դասավանդողին:

Առաջադրանքներին ներկայացվող պահանջները.

  • Ներկայացվող աշխատանքները կազմված են՝ ներածությունից, հիմնական մասից և վերջաբանից:
  • Ներկայացվող աշխատանքներում սովորողը հանդես է բերում ինքնուրույնություն, ներկայացնում է սեփական դիտարկումները և տեսակետները տարբեր հարցերի շուրջ:
  • Անցկացնում է պատմական զուգահեռներ և տալիս իր գնահատականները:
  • Պատշաճ կերպով ներկայացնում է այն կայքերի, հոդվածների, մենագրությունների, գրքերի և այլ աշխատությունների ցանկը, որոնցից օգտվելը է աշխատանքը կատարելիս:




Комментариев нет:

Отправить комментарий