Ստորև կներկայացնեմ, թե ինչ աշխատանքներ եմ կատարել այս ամառվա ընթացքում՝ արձակուրդային ժամանակահատվածում. նշեմ, որ ժամանակիս հիմնական մասն անցկացրել եմ կրթահամալիրում:
- Ավագ դպրոցի մուտքի ճամբարի ընթացքում, ճամբարականների համար՝ ինտելեկտուալ խաղի կազմակերպում և վարում:
- Կարգով նախատեսված հերթապահություն:
- Երկու օր, հանրօգուտ աշխատանքի շրջանակներում օգնել եմ Միքայելին և Գևորգին՝ հեծանվաուղու կառուցման աշխատանքներում: Ելնելով առողջական վիճակից, չեմ կարողացել շարունակել այդ աշխատանքը:
- Օգոստոսի 11-13-ը, Իրինա Ապոյանի և մի խումբ սովորողների հետ, ուսումնական-հայրենագիտական-ճամբարային աշխատանք Սևանի Ժայռ ճամբարում:
- Կրթահամալիր դիմած մասնագետների վերապատրաստման աշխատանքներում վարել եմ երկու խմբային պարապմունք-սեմինար: Արտացոլված է ծրագրում:
- Կազմել եմ Հասարակագիտության 10-րդ դասարանի դասընթացի նոր ծրագիր, որն իմ նախորդ տարվա փորձարկումների արդյունքն էր: Ծրագիրը և համապատասխան հոդվածը շուտով կհրապարակեմ:
- Ունեցել եմ մասնագիտական քննարկումներ, խորհրդատվություններ և հանդիպումներ գործընկերներիս հետ:
- Ներկայացրել եմ կրթահամալիրը և ընդունելության գործընթացը տարբեր շրջանակներում, իսկ հայտարարությունները տեղադրել եմ իմ ֆեյսբուքյան պատին:
- Մի քանի սովորողների հետ, ովքեր ունեցել են դրա կարիքը, վարել եմ էլ. նամակագրություն:
- Միջինում օրական կարդացել եմ 3-5 ծավալուն հոդված, ինչպես մասնագիտական, այնպես էլ ճանաչողական բնույթի:
- Կարդացել և դիտել եմ, Աշոտ Տիգրանյանի ուղարկած բոլոր հղումները:
- Կարդացել եմ հետևյալ գրքերը՝
Նոր Կտակարան(կրկնություն):
ՀՀ պառլամենտի նիստերի արձանագրությունները 1918-1920թթ.:
Լևոն Տեր-Պետրոսյան, Ընտրանի:
Ինքնության հարցեր, Տարեգիրք, խմբ., Ա., Ստեփանյան:
Кит Мелтон, Роберт Уолсес, Секретная иструкция ЦРУ по технике обманных трюков.
Язык телодвижений(как читать мысли по жестам).
Вирджиния Вулф, Автобиография
Գրել եմ 74 հրապակախոսություն և քաղաքական ակնարկ, որոնք հրապարակվել են ինչպես իմ անունով, այնպես էլ՝ կեղծանուններով:
Տվել եմ երեք հարցազրույց՝ Գալա Հ/Ը-ին, Ասպարեզ թերթին և medialab.am կայքին:
Վահրամ Թոքմաջյան
Комментариев нет:
Отправить комментарий