Շվեդիայի բնակչության 80 տոկոսը, իրեն կրոնական արժեքների հետ կապված մարդ չի համարում: Նրանց 25 տոկոսը՝ համոզված աթեիստներ են:
Հայաստանում, վերջին տվյալներով, բնակչության 98 տոկոսն իրեն համարում է բարեպաշտ քրիստոնյա:
Շվեդիայում, 100.000 բնակչի հաշվով, բանտերում կա 70 կալանավոր, որոնցից միջինում 30-ը շվեդ չեն՝ ներգաղթյալներ են:
Հայաստանում, 100.000 բնակչի հաշվով, բանտերում կա 131 դատապարտյալ, որոնցից յուրաքանչյուր երկրորդը դատապարտված է 5-10 տարվա ազատազրկման:
Ու շատ հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ բանտարկյալների ճնշող մեծամասնությունն իրեն համարում է հավատացյալ: Գրեթե բոլոր քրեակատարողական հիմնարկներում կան եկեղեցիներ կամ մատուռներ, իսկ տերտերները քարոզների ժամանակ պնդում են, որ Դուք խախտել եք Աստվածաշնչյան պատվիրաններ, դրա համար պատժվում եք: Նրանք իրականում այս մանիպուլյացիայով, երկրորդում են հասարակական, սոցիալական, տնտեսական, քաղաքական խնդիրները և կանխում են ատելությունը ռեժիմի հանդեպ:
Комментариев нет:
Отправить комментарий