воскресенье, 10 декабря 2017 г.

Վերածնունդ. նախագիծ

Ընդհանուր նկարագիր

«Վերածնունդ» կրթական նախագիծը 11-րդ դասարանի պատմություն դասընթացի բաղադրիչ է:
Բացի պատմություն դասընթացի բաղադրիչ լինելուց, այն նաև կրթահամալիրում իրականացվող նախագծային ուսուցման մոդել է: Սույն նախագծի անհրաժեշտությունը կապվում է այն հանգամանքի հետ, որ 11-րդ դասարանում սովորողներն առանձին չեն ուսումնասիրում հայոց կամ համաշխարհային պատմություններ: Նրանց ուսումնառության առանցքում ընկած է պատմություն առարկան, որպես մեկ ամբողջություն:

Նպատակներ և խնդիրներ


Այս նախագծի նպատակն է սովորողներին ծանոթացնել Վերածննդի դարաշրջանի մշակույթի (մշակույթ եզրույթն այստեղ կիրառվում է լայն իմաստով) հետ: 
Ցույց տալ այն էական ազդեցությունը, որն ունեցել է այդ փուլի մշակույթը մարդկության հետագա զարգացման ընթացքի վրա:
Լուծվող խնդիրներն են՝ ժամանակաշրջանի պատկերացում, գեղագիտական ընկալումներ, մշակույթ հասկացության նորովի քննարկում, հայկական իրականությունը համաշխարհային մշակութային համատեքստում ներկայացնելու հմտություններ, մշակույթի ազդեցությունը մարդկային հասարակության զարգացման վրա և այլն:

Ընթացք

Նախագիծը մեկնարկում է ընդհանուր-ճանաչողական դասով: Դասի ընթացքում ներկայացվում է ժամանակաշրջանը, հիմնական բաժանումները, ոլորտները, առանցքային գործիչները: Սովորողներն իրենց ցանկությամբ ընտրում են որևէ ոլորտ, անհատի, անգամ առանձին նկար: Նախապատրաստվելու համար, սովորողին տրվում է մեկ շաբաթ ժամանակ: Աշխատանքը կատարելուց հետո, սովորողն այն հրապարակում է իր բլոգում, այնուհետև ցուցադրությամբ ներկայացնում է իր դասընկերներին կամ հետաքրքրված այլ անձանց:

Մասնակիցներ

Մասնակիցները 11-րդ դասարանի սովորողներն են:

Օգտագործվող միջոցներ

Թվային միջոցներ, համացանց, համապատասխան գրականություն: 

Ակնկալվող արդյունք

Անհատական աշխատանք, հոդված, թարգմանություն:

Կիրառելիության ոլորտներ

Հասարակագիտական դասընթացներ, ընդհանուր ճանաչողական նյութեր:

Շահառուներ

Ժամանակաշրջանով հետաքրքրված ցանկացած անձ:


Комментариев нет:

Отправить комментарий