Նախագիծ
Ընդհանուր նկարագիր
Գյումրու «Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոնը հրավիրել է Կրթահամալիրի Գիտակների ակումբի թիմերին մասնակցելու Համահայկական ինտելեկտուալ մրցաշարին:
Սույն մրցաշարին մասնակցությունը դիտարկում ենք, որպես Ուսումնական Գյումրի նախագծի ենթանախագիծ: Ըստ այդմ, նախատեսվում է երկու թիմով մասնակցել մրցաշարին: Կացարանի հնարավորություն ունենալու դեպքում, նախատեսում ենք ճամփորդությունը կազմակերպել գիշերակացով:
Նպատակ
Մասնակցություն մրցաշարին և շրջայց Գյումրու ռազմական ամրություններով, ինչպես նաև հայտնի թունելներով:
Մասնակիցներ
Վարժարանի սովորողներ և շրջանավարտներ:
Ընթացք և նախապատրաստական աշխատանքներ
Նախորդ շաբաթվանից սկսած, ցանկություն հայտնած սովորողների հետ, յուրաքանչյուր օր, յոթերորդ ժամին, կազմակերպում ենք հանդիպում-ինտելեկտուալ խաղեր: Մասնակիցներից կազմվելու են այն թիմերը, որոնք մասնակցելու են մրցաշարին:
Արդյունք
Մրցաշարին մասնակցելուց զատ, նախատեսում ենք, շրջագայության արդյունքում ունենալ փոքրիկ ուղեցույց՝ Գյումրու պատմական ռազմական շինությունների և թունելների վերաբերյալ:
Ժամկետներ
Մեկնումը դեկտեմբերի 24-ին, առավոտյան ժամը՝ ութին, գնացքով:
Վերադարձը՝ դեկտեմբերի 25-ին:
Комментариев нет:
Отправить комментарий