Նախագծային ճամբարի շրջանակներում, ունեցանք համագործակցային ծրագիր՝ «Կոռուպցիայի դեմ պայքարը և երիտասարդությունը» դասընթացի տեսքով:
Նախագիծն իրականացվեց «Թրանսփարեսի ինթերնեյլշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հետ համատեղ: Մինչ այդ, հրապարակվել էր դասընթացի մանրամասն ծրագիրը, ներկայացվել էր սեմինարավարը: Ունեցանք երեք հանդիպում-դաս, որոնց ընթացքում մասնակիցներին ներկայացվեց կոռուպցիա հասկացությունը և դրա բնորոշիչները, կառուպիցայի դեմ պայքարի հիմնական ուղղությունները, պայքարի անհրաժեշտությունը, հասարակական ընկալումները, միջազգային փորձը: Դասընթացներն անցկացվեցին գործնական ու տեսական բաղադրիչներով: Մասնակցեցին վարժարանի շուրջ երեսուն սովորողներ:
Դասընթացի ծրագիրը:
Ֆելիքս Եղիազարյանի արձագանքը:
Հովսեփ Զուրաբյանի ամփոփումը:
Комментариев нет:
Отправить комментарий