пятница, 2 сентября 2016 г.

Պատմության խորացված ուսուցում

Ավագ դպրոց-խորացված ուսուցում


Բացատրագիրը և հայեցակարգը համապատասխանում են ընդունված ստանդարտին:
Շաբաթական վեց դասաժամ:

Խնդիրներ և նպատակ

Սույն ծրագիրն իրականացվում է  Ավագ դպրոցում, որպես լրացում հիմնական կրթության: Ծրագիրն ուղղված է այն սովորողներին, ովքեր ցանկանում են ավելի համակողմանի և խորքային գիտելիքներ ձեռք բերել Պատմություն առարկայից, միտված են իրենց մասնագիտական կողմնորոշումը զարգացնելու այդ ուղղությամբ և ոչ միայն: Լուծվող հիմնական խնդիրներն են.
Համակողմանի և խորքային գիտելիքների ձեռք բերում
Ինքնուրույն հետազոտական աշխատանքների ներկայացում
Նախագծային աշխատանքների կազմակերպում, ձևակերպում և իրականացում
Պատմության գիտության ձերբազատումը թվերի անհետաքրքիր բազմություն դիտարկվելուց
Անցյալի կենսափորձի առօրյա կիրառում
Տրամաբանական և վերլուծական մտքի զարգացում
Փաստերի համադրման, եզրակացություններ կատարելու հատկությունների զարգացում

Արդյունքում

Սովորող, ով ունի բավարար գիտելիքներ Պատմություն գիտությամբ զբաղվելու և այդ նախասիրության շրջանակներն ընդլայնելու համար
Ծանոթ է հայոց և համաշխարհային պատմության կարևորագույն իրադարձություններին
Տիրապետում է վերը նշված միջոցներին
Առանց կրկնուսուցման, միջին և բարձր միավորային շեմով հաղթահարում է միասնական և ավարտական քննություններ:
Ուսումնական կաբինետ

Ուսումնական կաբինետը հագեցած է համապատասխան մեդիառեսուրսներով և գրադարանով: Գրադարանում առկա է ուսումնական անհրաժեշտ գրականության նվազագույն փաթեթը

Комментариев нет:

Отправить комментарий