Ինկվիզիցիա, ես քեզ սպասում եմ
Մաս Առաջին
ՀՀ-ում, դպրոցն առանձնացված է եկեղեցուց: Ասել է թե, վաղուց, Հայաստանում,
ի դեմս հանրակրթական դպրոցների
չկան ծխական դպրոցներ կամ վարդապետարաններ: Ավելին` դպրոցում արգելվում
է կրոնական և քաղաքական
քարոզը: Այս ամենն ամրագրված
են օրենքներում:
Իհարկե, շատ լավ կլիներ, եթե այդ օրենքները գործեին, սակայն ինչպես միշտ է լինում հայաստանյան
իրականության պայմաններում, դրանք կան հենց այնպես, լինելու համար: Ու չնայած այն հանգամանքին, որ դպրոցը վաղուց աշխարհիկ է, ՀԱՍԵ (Հայաստանյաց
Առաքելական Սուրբ Եկեղեցի) կոչվող կառույցը որևէ կերպ չի համակերպվում այս մտքի հետ և փորձում է ամեն կերպ ներխուժել
կրթական համակարգ:
Հատորներով կարելի գրել այն մասին, թե ինչպես է սույն կառույցը Հայաստանում, իսկ նույնաբովանդակ կառույցներն
ամբողջ աշխարհում,
պատուհաս հանդիսացել
կրթական համակարգի
համար: Հոդվածներից
մեկում դրան անդրադարձել եմ, ուստի զերծ կմնանք պատմական ակնարկներից:
Եկեղեցին չհանդուրժելով կրթական մոնոպոլիայից իրեն դուրս մղելու հանգամանքի հետ, հուշիկ քայլերով վերադառնում է նախասկզբնական դիրքեր:
90-ականներին եղան նման փորձեր, սակայն ձախողեցին,
իսկ ահա վերջին շրջանում,
կարծես թե հաջողում է այդ ամենը` Հայ Եկեղեցու Պատմություն դասընթացի
տեսքով: Մինչ բուն դասընթացի
բովանդակությանն անդրադառնալը խոսենք դասընթացի
անվանման և Չափորոշիչների մասին:
Դասընթացի անվանումն իսկ, մեղմ ասած չի համապատասխանում առարկայի բովանդակությանը: Դեռ մի կողմ թողնելով անվան մեջ առկա Հայ բառը (կաթոլիկ եկեղեցին ինչու՞ չի կոչվում իտալացի, կամ ասենք իսլամը̀ արաբ), գանք հինգերորդ
դասարանի դասագրքին,
որտեղ խոսվում է Հին Կտակարանի մասին: Կան ծավալուն հատվածներ, առակներ, ամենատարբեր բովանդակության նյութեր, որոնք վերցված են այդ գրքից և կարող են անկյունաքարային դառնալ 5-րդ դասարանի սովորողի մտածողության համար: Եթե անգամ մի կերպ համակերպվենք այն իրողության հետ, որ սովորողը կարող է
<<սերտել>> հայ եկեղեցու պատմություն,
ապա չենք կարող համակերպվել
այն իրողության
հետ, թե ինչու, հայ սովորողը, իսկ նրանք գերակշիռ են ՀՀ բոլոր կրթական հաստատություններում, դեռ Հայոց Պատմություն
չուսումնասիրած, պետք է մանրակրկիտ
ծանոթանա հրեական առասպելներին ու լեգենդներին (տողերիս հեղինակը այլատյացությամբ չի տառապում):
Այժմ գանք Չափորոշիչ
կոչվածին: Այս դարակազմիկ տեքստի Հայեցակարգ բաժնի նպատակ մասում գրված է`
Հայ Առաքելական եկեղեցու պատմության ուսումնասիրության անհրաժեշտությունը հանրակրթական դպրոցում պայմանավորված է աճող սերնդի սոցիալ-հումանիտար կրթությունը
լրացնելու, նոր սոցիոմշակութային պայմաններում աշխարհիկ դպրոցում դաստիարակչական գործառույթների զարգացման մանկավարժական պահանջներով, ինչպես նաև կրթական համակարգում ուսուցման
հոգևոր-բարոյական
հիմքերը վերականգնելու ձգտումներով:
Այս անբովանդակ բառակույտը,
որը հատուկ գրված է անհասկանալի լինելու համար, փորձենք վերծանել` կիրառելով բոլոր հնարավոր մեթոդները:
Աճող սերնդի սոցիալ-հումանիտար
մշակույթի հետ ով-ով, բայց եկեղեցին հաստատ չպետք է գործ ունենա: Կառույց, որտեղ դեռ ոչ վաղ անցյալում պրակտիկ կիրառություն ուներ ճիպոտի հարվածը` չստերտած էջերի դիմաց: Ու հիմա, այդ նույն ոգով գալ, խցկվել սոցիալ-հումանիտար ոլորտ (այստեղ հեղինակները
դեռ պետք է պարզաբանեն,
թե ինչ է ասել սոցիալ-հումանիտար),
այդքան էլ չի համապատասխանում այս նույն մեջբերման երրորդ` հոգևոր-բարոյական բաղադրիչին:
Դաստիարակչական-մի տեսակ հոտած ու նեխած խորհրդային հոտ եմ զգում ես այս բառից: Հենց կարդում եմ այս բառը, հիշում եմ դեղնած մատյանները,
սովետական պոմադայով,
գզգված մազերով ու հատ գնացած չուլկիներով
դաստիարակչական գծով փոխտնօրենին, որոնց գերակշիռ մասը, ի պատիվ իրենց տունը մնացած էր: Կամ ո՞վ է սահմանել մանկավարժական պահանջները,
կամ ով է թույլ տվել կղերների ներխուժել աշխարհիկ կրթության դաշտ ու մի հատ էլ յուր օգնությունն
առաջարկելու` մանկավարժական գործառույթների վերաբերյալ:
Սակայն աբսուրդի թատրոնը` իր գոյաբանական
դրսևորումներով ամբողջանում
է երրորդ բաղադրիչում` ինչպես նաև կրթական համակարգում ուսուցման
հոգևոր-բարոյական
հիմքերը վերականգնելու ձգտումներով: Սույնով, հեղինակ(ներ)ը ուզեցել է (են) ասել, որ այժմյան հանրակրթությունն անհոգի և անբարոյական տիրույթ է, և այս առարկան գալիս է ուղղելու խաթարված բարքերը: Մի քանի ճշտում: Հոգևոր բաղադրիչը̀
առավել ևս կրթական հոգևոր կամ որ նույնն է հումանիտար բաղադրիչը
(նայած թե մշակութային բաժանման որ մոդելն է մեր սրտով), մեծ հաշվով որևէ աղերս չունեն եկեղեցու կամ կրոնի հետ, իսկ եթե անգամ ունեն էլ, ապա այնքանով, որքանով ցանկացած այլ առարկա: Եթե այդ կառույցի կամ կառույցի գաղափարաբանությունն արտացոլող
առարկայի մեջ խցկված է հոգևոր եզրույթը,
ապա դա չի նշանակում,
որ այն պետք է մատուցել աքսիոմատիկ
ճշմարտություն̀
<<խավարի խորխորատներում>> տառապողներիս համար: Իսկ այ բարոյականություն կատեգորիայի, կամ ավելի շուտ հասարակական ընկալումներում առկա կատեգորիայի
(ընկալումներ, զի բարոյականությունչ չունի համընդհանուր սահմանում)
մասին, ի բարօրություն սույն առարկայի ջատագովների,
չենք խոսի:
Հաջորդ հատվածը
Ներկայումս հայկական կրթական համակարգի զարգացման
առանձնահատկություններն են արդիականացումը և բարեփոխումը, որոնք կապված են վերջին տարիներին
հայ հասարակական
կյանքում տեղի ունեցած հոգևոր, սոցիալ-քաղաքական
և տնտեսական
խոշոր փոփոխությունների հետ: Այդ արդիականացման և բարեփոխումների ուղղություններից է լրացնել կրթության սոցիալական-մարդասիրական բոնադակությունը, որի նպատակն է մասնավորապես վերացնել պետաաշխարհիկ դպրոցի ավանդական
հոգևոր-ազգային մշակույթից հրաժարվելու
նախընթաց շրջանի հետևանքները: Հայ հոգևոր-մշակութային,
հոգևոր-ազգային արժեքները ձևավորվել
են նաև Հայոց եկեղեցու ազդեցության և մասնակցության պայմաններում, դրանք խորապես կապված են Հայ Առաքելական դավանանքի
հետ: Հետևաբար Հայոց եկեղեցու պատմությունը աճող սերնդի համար կարևոր նշանակություն ունի սոցիալական-մարդասիրական գիտելիքներ
ձեռք բերելու և այդ արժեքներին հաղորդակցվելու առումով:
Այս զգայացունց, լրջագույն
իմաստասիրական պատճառահետևանքային կապով ու դարակազմիկ եզրակացություններով տմարդիությունը գալիս է լրացնելու
նախորդին: Ոճն ակնհայտ բոլշևիկյան
է: Բայց եթե բոլշևիկյան
է, այդ դեպքում այն մի տեսակ հակադիր պետք է լիներ կրոնի հետ: Բայց տես որ չէ, ամեն դեպքում, լավագույն երեցներ թերևս դառնում են գիտական աթեիզմ դասվանդողները: Սա նույնն է ինչ ասենք մեկը ժամանակին
ՀՀՇ-ական էր, հետ դարձավ դաշնակցական,
հետո̀ հանրապետական, հիմա̀ նորից դաշնակցական և այլն: Չքաղաքականացնենք: Եթե հեղինակը կարծում է, որ ներկայիս կրթական համակարգի առանձնահատկություններից են արդիականացումը և զարգացումը,
ապա այդեղ էլ ինչ գործ ունի այնպիսի մարգինալ կառույց, ինչպիսին եկեղեցին, որի այսպես ասած պատմությունը դասավանդելով փորձում են սովորողներին նորից նետել միջնադարյան
խավարի խորխորատները: Ակնհայտ է նաև, որ հեղինակը շփոթում է սոցիալ և սոցիալական եզրույթները:
Իսկ ինչ մնում է հոգևոր-ազգային բաղադրիչներին և դրանց նույնականացմանը, որը հետևողականորեն անում են 1700 տարի, ու հոգևոր ասելով, պարտադիր ի նկատի ունեն եկեղեցին ու նրա պարտադրած կրոնը, ապա պարզապես չենք անդրադառնալու: Կարիք չկա տեքստը ծանրաբեռնել մարտնչող տգիտության վրա լույս սփռելու համար: Իսկ ինչ մնում է նախընթաց շրջան ասվածին, որը ենթադրում
եմ բոլշևիկյանն
էր, ապա ազգային ողբերգություն է, երբ 25 տարի դեռ պայքարում էս մեռելի դեմ, թարմ պահելով դրա հիշատակը:
Կամ գործում է հակառակ սկզբունքը` նոստալգիան
չի թողնում ձերբազատվել այդ շրջանի կաղապարված
մտածողությունից:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ Չափորոշիչը
կարդալուց, մարդու մոտ առաջանում
են նյարդային
ցնցումներ, ուստի չեմ վտանգի իմ առողջությունը: Եվ կշարունակեմ վերականգնվելուց հետո:
Վերջ առաջին մասի:
Комментариев нет:
Отправить комментарий