Ավագ դպրոց-խորացված ուսուցում
Բացատրագիրը և հայեցակարգը
համապատասխանում են ընդունված ստանդարտին:
Շաբաթական վեց դասաժամ:
Խնդիրներ և նպատակ
Սույն ծրագիրն իրականացվում է Ավագ դպրոցում, որպես լրացում հիմնական կրթության: Ծրագիրն ուղղված է այն սովորողներին, ովքեր ցանկանում են ավելի համակողմանի
և խորքային գիտելիքներ ձեռք բերել Պատմություն
առարկայից, միտված են իրենց մասնագիտական կողմնորոշումը զարգացնելու այդ ուղղությամբ և ոչ միայն: Լուծվող հիմնական խնդիրներն են.
Համակողմանի և խորքային գիտելիքների ձեռք բերում
Ինքնուրույն հետազոտական աշխատանքների ներկայացում
Նախագծային աշխատանքների կազմակերպում, ձևակերպում և իրականացում
Պատմության գիտության ձերբազատումը թվերի անհետաքրքիր
բազմություն դիտարկվելուց
Անցյալի կենսափորձի առօրյա կիրառում
Տրամաբանական և վերլուծական
մտքի զարգացում
Փաստերի համադրման, եզրակացություններ կատարելու հատկությունների զարգացում
Արդյունքում
Սովորող, ով ունի բավարար գիտելիքներ
Պատմություն գիտությամբ
զբաղվելու և այդ նախասիրության շրջանակներն ընդլայնելու
համար
Ծանոթ է հայոց և համաշխարհային պատմության կարևորագույն իրադարձություններին
Տիրապետում է վերը նշված միջոցներին
Առանց կրկնուսուցման, միջին և բարձր միավորային շեմով հաղթահարում է միասնական և ավարտական քննություններ:
Ուսումնական կաբինետ
Ուսումնական կաբինետը հագեցած է համապատասխան մեդիառեսուրսներով և գրադարանով: Գրադարանում
առկա է ուսումնական անհրաժեշտ
գրականության նվազագույն
փաթեթը:
Комментариев нет:
Отправить комментарий