понедельник, 5 сентября 2016 г.

Սեպտեմբերյան հավաք

«Ուսումնական զրույց» նախագիծ


Ընդհանուր նկարագիր

Նախագիծն իրականացնում են Աշոտ Տիգրանյանը և Վահրամ Թոքմաջյանը, կրթահամալիրում գործող ԹՎ-ների հետ համատեղ: Ուսումնական զրույց նախագիծն հաղորդաշար է, որը քննարկում է ամենատարբեր թեմաներ, որոնք վերաբերվում են կրթական ոլորտին: Դրանք կարող են լինել ինչպես նեղ մասնագիտական թեմաներ, այնպես էլ կրթական հիմնախնդիրներին վերաբերվող քննարկումներ: Հաղորդման բանախոսները պարբերաբար փոխվում են: Հաղորդումը կարող է ունենալ մի քանի ձևաչափ ` 2, 3, 4 մասնակիցներով:

Մասնակիցներ

Մասնակիցներ կարող են լինել ինչպես կրթահամալիրի մասնագետները, սովորողները, շրջանաավարտները, այնպես էլ կրթության ոլորտում ներառված այլ անձիք:

Հաղորդաշարը չունի վարող, կան բանախոսներ, ովքեր նախապես գիտեն քննարկվող թեման:

Ժամկետներ

Հաղորդաշարը չունի սահմանափակում, այն տարբեր հաղորդումներով կարող է տևել այնքան ժամանակ, քանի դեռ չի սպառել իրեն:

Ակնկալվող արդյունք

Ակնկալում ենք ստանալ ամենատարբեր բովանդակության ուսումնական նյութեր, տեսադասեր, կրթական ոլորտի հարցադրումների պատասխաններ:


Սեպտեմբերյան հավաքին կներկայացնեմ նաև «Խոշորացույց» շարքի հերթական՝  երկմաս հոդվածը։

Комментариев нет:

Отправить комментарий