воскресенье, 3 сентября 2017 г.

Հեռավար ուսուցման առաջադրանքներ

Ստորև ներկայացված են առաջադրանքներ հեռավար ուսուցում ընտրած սովորողների համար.

Առաջադրանքներ. 9-րդ դասարան

9-րդ դասարանում դասավանդվող Պատմություն դասընթացը կազմված է երկու մասից: Առաջին հատվածը ներառում է պատմական մի ժամանակաշրջան, որն ընդգրկում է 1918թ.-ից մինչ մեր օրերն ընկած իրադարձությունները:

вторник, 29 августа 2017 г.

Պատմական Զաբախան ու Արեգակնափայլ պետությունը

Արեգակնափայլ տերությունում, հատկապես ծայրամասային գավառներում, ընդգծվում էր ժողովրդի ողջ թշվառությունը: Այդպես է նաև Հայաստանում: Երբ ճանապարհորդում ես դեպի Ջավախք, անցնում ես Արագածոտնի ու Շիրակի մարզերով: Հարյուրավոր կիլոմետրեր, բայց մարդը չկա: Մարդը վախեցել ու թաքնվել է, կամ արդեն հոգնել է սպիտակ մեքենաներով երթևեկողների անակնկալներից: Այստեղ կյանքը կանգնած է: 

суббота, 19 августа 2017 г.

Աշխատանքային ամառ. հաշվետվության փորձ

Ստորև կներկայացնեմ, թե ինչ աշխատանքներ եմ կատարել այս ամառվա ընթացքում՝ արձակուրդային ժամանակահատվածում. նշեմ, որ ժամանակիս հիմնական մասն անցկացրել եմ կրթահամալիրում: